Բրիտանացիերի և Էլթոն Ջոնի բոլոր երկրպագուների համար ուրախանալու նոր առիթ է ստեղծվել. հայտնի երաժշտի մամլո քարտուղարը հայտնել է, որ այս հանգստյան օրերին երգիչն ու նրա ամուսինը՝ Դևիդ Ֆերնիշը Անգլիայում կրկնակի հարսանիք կանեն: «Ես շատ հպարտ եմ Բրիտանիայի և դրա օրենքների համար, որոնց փոփոխությունից հետևել ենք այն պահից սկսած, երբ սկսեցինք հանդիպել»,- ասել է արտիստը այն բանից հետո, երբ Բրիտանիան վերջնականապես օրինականացրել է միասեռ ամուսնությունները, գրում է Elle.ru-ն:
Էլթոն Ջոնը և Դևիդ Ֆենիշը միասին են 2005թ. սկսած: Նրանք երկու երեխաներ ունեն՝ Զաքարին և Էլայջան, որոնց զույգի համար ծննդաբերել է փոխանորդ մայրը: Երեխաները կրում են Ֆերնիշ-Ջոն ազգանունը: Երեխաների ոչ ստանդարտ լույս աշխարհ գալը ծնողները մտադիր չեն նրանցից թաքցնել, սակայն որոշել են նրանց չպատմել, թե զույգից որ մեկն է նրանց կենսաբանական հայրը:
Պսակադրության կրկնակի արարողությունը շքեղ է լինելու, սակայն լրագրողների համար՝ փակ: