Սպիտակ տունը չի բացառում, որ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստորն կարող է ԱՄՆ այցելել: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
«Ես չեմ բացառում Կաստրոյի այցելությունը»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է Կուբա այցելել:
Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատելեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վերականգման փաստը: Դրանից բացի, Հավանան երեք կուբացիների դիմաց ազատ է արձակել երեք տարի անազատության մեջ պահվող ամերիկացուն: