ԱՄՆ իշխանությունները կարող են հաստատել Sony Pictures ընկերության վրա Հյուսիսային Կորեայի մասնակությունը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստին:
Էրնեստը հայտարարել է, որ հետաքննությունը դեռևս ավարտված չէ: Նրա խոսքերով` իշխանություններն այդ դեպքը համարում են ազգային անվտանգության լրջագույն խնդիր, իսկ նախագահ Բարաք Օբաման և անվտանգության խորհուրդը «համապատասխան պատասխան» են մտածում: