Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ մշակելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Դեռևս պատժամիջոցների եռամակարդակ ռեժիմը պետք է պահպանվի: Մենք պետք է սկսենք աշխատել նպատակաուղղված ոլորտային միջոցառումների ևս մեկ հնարավոր փաթեթի ուղղությամբ, որպեսզի ապահովենք մեր պատրաստականությունը` հակամարտության թեժացման դեպքում»,- հայտարարել է Շուլցը: