Հայտնի գործարար կին, դիզայներ, կին և մայրիկ Վիկտորյա Բեքհեմը պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում 40 տարեկանում հիանալի տեսք ունենալ, գրում է depo.ua-ը:
Վիկտորյան շաբաթը յոթն անգամ սպորտդահլիճ է գնում, դեմքի թթվածնային դիմակներ է դնում և շատ առողջ դիետայի է հետևում:
Ընդ որում, նա Քիմ Քարդաշյանի մաշկաբանին է այցելում: Խոսքը գնում է դոկտոր Հարոլդ Լանսերի մասին, ով խորհուրդներ է տալիս ամերիկացի և բրիտանացի շատ աստղերի:
Վիկտորյան հատկապես սիրում է թթվածնային դիմակները, որոնք մաշկը հագեցնում են թթվածնով և նպաստում են արյան շրջանառությանը:
Դիզայները հայտարարել է նաև, որ մեծ քանակությամբ ջուր է օգտագործում և փորձում է որքան հնարավոր է շատ հանգստանալ: Սակայն, վերջին դրույթի հետ հասկանալի պատճառներով Վիկտորյան խնդիրներ ունի: