Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրը աճից հետո կրկին սկսել են նվազել: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով վաճառքի տվյալներին:
Երևանի ժամանակով 18:44-ին Brent ապրանքանիշի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել են 1.97 տոկոսով` մեկ բարելի դիմաց մինչև 60 դոլար: WTI ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.53 տոկոսով` մեկ բարելի դիմաց մինչև 55.62 դոլար:
«Անկումն ամռանից ի վեր չափից դուրս էր, շատ արագ ու կտրուկ և հավանական է, թրեյդերները նախատեսում էին հասնել հատակին և եկամուտ ստանալուն»,- ասել է PVM Oil Associates Ltd-ի վերլուծաբան Թամաս Վարգան:
Macquarie Bank-ից հայտնել են, որ Brent ապրանքանիշի նավթի էլ ավելի նվազման վտանգ կա: