Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը «Արևելյան գործընկերության» երկրներին 33.8 մլն եվրո օգնություն տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:
Օգնության նախագիծը նախատեսված է 3 տարով: Գումարներն ուղղված կլինեն գործընկերության երկրներում մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարին: