Քրդական ուժերը միջազգային կոալիցիայի աջակցությամբ ԴԱԻՇ-ի գրոհայիններից հետ են նվաճել սիրիական սահմանի մոտ իրաքյան տարածքների մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի գեներալ-լեյտենատ Ջեյմս Թերիին:
Նրա խոսքերով՝ կոալիցիան, ԱՄՆ-ի գլխավորությամբ, վերջին մի քանի օրերին գրոհայինների դիրքերին ավելի քան 50 ավիահարված է հասցրել:
Թերին նշել է, որ դա նպաստել է Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջար քաղաքի մոտակայքում, մոտավորապես 100 ք.կմ տարածքի նկատմամբ քրդական ուժերի կողմից վերահսկողություն հաստատելուն: