Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԵՄ գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային աջակցելու համար բյուջետային միջոցներ չի ունենա: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Մենք կքննարկենք Ուկրաինային ֆինանսական և տնտեսական աջակցության հարցը, սակայն հասել ենք բյուջետային ծախսերի սահմանին»,- ասել է Յունկերը: