Անգլիական «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, տեղեկացնում է Express.co.uk-ը:
Ըստ աղբյուրի` Մխիթարյանը չի կարող ուղևորվել Անգլիա, քանի որ իտալական «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին չի ցանկանում լքել թիմը:
Այսպիսով, գործարքը չկայանալու դեպքում «Արսենալ»-ը կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին, իսկ «Լիվերպուլ»-ը` «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին: