Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է իր հայրենակցի` Մարսելոյի մասին, ով չի կարողացել մրցակցել Բրազիլիայի ազգային հավաքականի մյուս պաշտպանների հետ, տեղեկացնում է Sambafoot-ը:
«Մարսելոն աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկն է, նույնիսկ եթե Բրազիլիայի ազգային հավաքականում հանդես են գալիս Մաքսվելը և Ֆիլիպե Լուիսը:
Նա նման չէ մյուս ֆուտբոլիստներին, ինչպես ես և Կաֆուն մեր ժամանակներում: Մարսելոն չի խաղում այնպես, ինչպես մյուս ձախ պաշտպաններն են»,- հայտարարել է Կառլոսը: