Thursday, 18 04 2024
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ

Ռուսաստանի հայ միգրանտները ստիպված են լինելու լքել Ռուսաստանը

Համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները մի շարք երկրներում՝ մասնավորապես Ռուսաստանի արտարժույթի շուկայում ստեղծված աննախադեպ իրավիճակը որոշ կանխատեսումների համաձայն՝ անդրադառնալու է նաև դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերի վրա: Մասնագետների գնահատականների համաձայն, Ռուսաստանում հայ միգրանտները հիմնականում զբաղեցնում են շինարարության ոլորտը, իսկ ռուսաստանցի տնտեսագետները չեն բացառում, որ Ռուսաստանը ստիպված է լինելու լայնամասշտաբ կրճատումներ սկսել պետական ապարատում և որոշ ոլորտներում:

ՌԴ կառավարությունն ու Պետդուման քննարկում են խոշոր կրճատումներ իրականացնելու տարբեր նախագծեր: Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է 50%-ով կրճատել շինարարության ոլորտում օտարերկրյա միգրանտների ներգրավվածությունը: Այս մասին տեղեկացրել էր աշխատանքի նախարարության զբաղվածության վարչության ղեկավար Միխայիլ Կիրսանովը: Հայտնի է նաև, որ ՌԴ-ն 2015-ին, նախնական տվյալներով, 10%-ով կկրճատի բյուջետային ծախսերը, թեև ՌԴ կառավարությունը շարունակում է լայնածավալ քննարկումները, և առաջիկա օրերին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ուղերձը: ՌԴ կառավարությունում քննարկվող այս պրոյեկտները թույլ են տալիս ենթադրել, որ շինոլորտին ուղղված միջոցներն էապես կրճատվելու են, եթե ոչ ընդհանրապես սահմանափակվելու:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսանդր Վերխովսկին ասաց, որ ակնկալում են լուրջ փոփոխություններ սահմանափակումների տեսքով մի շարք ոլորտներում, ինչպիսին առևտուրը, հաղորդակցությունը, շինարարությունն են, որոնցում ավանդաբար աշխատում են միգրանտները: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարիների ընթացքում դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերը մեծ են եղել, իսկ մյուս տարվանից այդ ծավալները կկրճատվեն, քանի որ օտարերկրյա միգրանտների համար համապատասխան աշխատատեղեր չեն լինի: Վերխովսկու խոսքով՝ նրանք ստիպված կլինեն պարզապես աշխատանք այլ վայրում փնտրել:

«Կարծում եմ, որ միգրանտների մեծ մասը որոշում կկայացնի հեռանալ երկրից կամ վերադառնալ հայրենիք աշխատանք փնտրելու նպատակով: Օտարերկրյա միգրանտների հարցն այլևս, կարծում եմ, այդքան մտահոգիչ չի լինի ՌԴ իշխանությունների համար, այլևս կարիք չի լինի միգրացիոն հոսքերի վերահսկողություն իրականացնել: Մարդիկ իրենց կամքով կլքեն Ռուսաստանը: Ապրելու իրավունք ստացած մարդիկ էլ ռուսաստանաբնակների նման կհանդիպեն նույն խնդիրներին»,- ասաց իրավապաշտպանը:

Վերջինս չբացառեց, որ գործազրկություն սկսվի ընդհանրապես ոչ միայն Ռուսաստանում աշխատող միգրանտների շրջանում: Վերխովսկին մտավախություն չունի, որ միգրանտների շրջանում գործազրկությունը կհանգեցնի որոշակի խնդիրների Ռուսաստանում, որովհետև, նրա համոզմամբ, միգրանտները ստիպված լքելու են երկիրը, քանի որ ըստ էության ստիպված էլ աշխատում են Ռուսաստանում՝ իրենց ընտանիքներին գումար ուղարկելու համար: Վերխովսկու կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է սկսեն մտածել նոր աշխատատեղերի բացման և գործազուրկ «միգրանտների» հարցը լուծելու մասին: Ի վերջո, նրա համոզմամբ, դա ամենաճիշտ լուծումը կլինի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ևս նշեց, որ անհնար է պատկերացնել՝ նման արմատական փոփոխությունները հետևանքներ չունենան միգրանտների վրա:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանից միգրանտները եկել են, գումարը ձեռքներին, և այդ գումարն իրենից ոչինչ չի ներկայացնում: Ներդրումները պակասում են, շինարարությունը պակասում, աշխուժությունը՝ նվազում, որն էլ կանդրադառնա, բնականաբար, միգրացիոն հոսքերի վրա: Այլ բան է, ինչպե՞ս կանդրադառնա դա վերադարձողների վրա: Ցավն այն է, որ մենք այդ միգրացիոն հոսքերին որևիցե այլընտրանք չունենք առաջարկելու: Մոտավորապես նույն իրավիճակում Ռուսաստանի հետ գտնվում ենք նաև մենք. դոլարի փոխարժեքի վայրիվերումները, որը մարդկանց եկամուտների էական կրճատման է հանգեցնում»,- ասաց Եգանյանը՝ շարունակելով, որ մի կողմից լինելու է ՌԴ մեկնելու ցանկություն՝ այլ հարց է, որ գնալը տնտեսապես իմաստազրկվում է:

Անդրադառնալով այն քայլերին, որոնք պետք է իրականացնեն ՀՀ իշխանություններն իրավիճակը մեղմելու համար՝ ասաց, որ իշխանությունները չեն կարողանում նույնիսկ ՀՀ ներքին տնտեսական իրավիճակը քիչ թե շատ վերահսկել, կայունացնել, իսկ եթե դա չեն կարողանում, նրա խոսքով, ապա ավելորդ է մտածել, թե ՀՀ վերադարձած գործազուրկ միգրանտների մասին կմտածեն:

«Ներհոսք չեմ բացառում, դրա մասսայականության վերաբերյալ եմ դժվարանում որևէ բան ասել: Մեծ ներհոսք կլիներ, եթե այստեղ լիներ քիչ թե շատ ընդունելի իրավիճակ: Եթե ՀՀ իրավիճակը ՌԴ-ից տարբեր լիներ, ներհոսք կլիներ: Բայց ամբողջ ցավը նրանում է, որ մեր իրավիճակը ոչնչով չի տարբերվում ռուսականից: Ոչ նավթ ունենք վաճառելու, ոչ գազ, չգիտենք նաև՝ ինչ անել, ինչպես կարգավորել իրավիճակը»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Սակայն մինչ Ռուսաստանը, Հայաստանը և մի շարք այլ երկրներ փորձում են ամեն կերպ հաղթահարել ստեղծված տնտեսական իրավիճակը, Հայաստանում հազարավոր ընտանիքներ մտահոգվում են, որ Ռուսաստանում սպասվող խոշորածավալ կրճատումները գործազուրկ կդարձնեն այնտեղ աշխատող միլիոնից ավելի հայերին: Դա աղքատության եզրին կհասցնի նրանց ընտանիքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում