Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Հովիկ Աբրահամյանի նոր կարգավիճակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջում է խանութներում և գնային շտկումներ անում: Ոչ, ոչ, սա ամենևին դրամավարկային շոկից ծնված անեկդոտ չէ, այլ իրականություն է, ամենաիսկական հայկական իրականություն: Վարչապետը շրջում է խանութներում և գնային իջեցումներ կատարում: Իհարկե, առայժմ կարծես թե պարզ չէ Հովիկ Աբրահամյանի շրջայցի ճանապարհային քարտեզը, սակայն պարզ է, որ այս անգամ Աբրահամյանը «իրենից չի սկսում»:

Բանն այն է, որ գնային թանկացումներ են եղել նաև գազալցակայաններում, որպիսին ունի նաև Հովիկ Աբրահամյանը, նաև՝ Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա այս տեսանկյունից, իհարկե, իրավիճակը անեկդոտից ավելի լուրջ հարթություն կտեղափոխվեր, եթե Հովիկ Աբրահամյանը իր գնագոյացուցիչ շրջայցերը սկսեր՝ իր և խնամի Ծառուկյանի գազալցակայաններում գազի թանկացման հիմքերը պարզելով: Առավել ևս, որ այս խնդիրը Հայաստանում այսօր օրակարգային է՝ մի շարք տրանսպորտային ուղևորափոխադրող կազմակերպություններ գործադուլներ են անում և պահանջում ուղեվարձի բարձրացում, քանի որ թանկացել է լիցքավորվող գազը: Վարորդներն էլ են արդեն մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնում:

Ընդհանուր առմամբ, իհարկե, այս իրավիճակը խոսում է այն մասին, որ հայաստանյան իշխանությունների մտապատկերում պետությունը անձնական բիզնեսի և կալվածքի պես մի բան է, որտեղ վարչապետը կարող է ոտքով շրջել խանութներում ու գներ սահմանել, որոշել, թե ինչն է հիմնավոր և ինչը՝ անհիմն: Եվ սա այն դեպքում, երբ պետությունում կա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որն էլ հենց պետք է զբաղվեր գնագոյացման խնդրով:

Ի դեպ, հետաքրքրական է, որ առավոտյան կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը այդ հանձնաժողովի ղեկավար Շաբոյանին հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել և ներկայացնել ամենօրյա ռեժիմով: Եվ սա այն դեպքում, երբ այդ հանձնարարությունը պետք է տրված լիներ արդեն առնվազն մի քանի շաբաթ առաջ, և հանձնաժողովը արդեն նույնիսկ ուսումնասիրությունների արդյունքներ պետք է ունենար: Սակայն հետո Հովիկ Աբրահամյանը երևի թե գլխի է ընկել, այսինքն՝ քաղաքականության մեջ խելքն, այսպես ասած, պետք է եկել, որ քարոզչական էֆեկտը ՏՄՊՊՀ-ին տրված հանձնարարությունից մեծ չի լինի և պետք է անձամբ ստանձնել մարդ-ՏՄՊՊՀ-ի դերը և շրջել խանութներում:

Վերջին հաշվով՝ հակառակ դեպքում իշխանությունների համար վտանգավոր նախադեպ կլիներ, եթե փորձեին հարցեր լուծել այնպես, ինչպես պետական կարգն է պահանջում: Հայաստանի իշխանությունների համար պետական կարգը շատ վտանգավոր նախադեպ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում