Ամերիկյան իշխանությունները բազմիցս փորձել են հասնել Ֆիդել Կաստրոյի ռեժիմի տապալման՝ 1959 թվականին նրա իշխանության գալու պահից: Այս մասին փոխացնում է АР գործակալությունը:
Դիտարկվել են Կաստրոյի ֆիզիական ոչնչացման տարբերակները: Գործակալության փոխանցմամբ՝ ԿՀՎ-ն մշակել էր կուբացի առաջնորդի սիրելի սիգարներում թունավոր նյութեր գցելու պլան, ինչպես նաև պայթուցիկների տեղադրում ծովային այն գոտում, որտեղ լողում էր Կաստրոն:
Սակայն այդ սխեմաներից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ը կիրառել է պակաս արմատական միջոցառումներ՝ ուղղված Կաստրոյի ռեժիմի տապալմանը: Օրինակ՝ Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը Կուբայում տարբեր գաղտնի ծրարգեր է իրականացրել, որոնց նպատակն էր կուբայական հասարակության աստճանական ժողովրդավարացումը:
Երեկ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնն ու Հավանան որոշում են ընդունել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 1961 թվականին: