Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը և Ջոն Հեֆֆերնը
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
Նրանք քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում:
Հովհաննիսյանը երախտագիտության բարեմաղթանք ուղղեց Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: