Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հովիկ Աբրահամյանը խանութներում անձամբ գների շտկումներ է հրահանգում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստից հետո որոշել է շրջայց կատարել սուպերմարկետներով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչև «Նոր Զովք» սուպերմարկետ այցը եղել է «Սաս» սուպերմարկետում, որտեղ դոլարի փոխարժեքը 460-480 է եղել, արդեն գների անկում կա: «Ճիշտ կլինի, որ մենք ականատես լինենք այդ պրոցեսին, ճիշտը դա է»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը ի պատասխան, որ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքները չեն վաճառվում «Նոր Զովքում», մասնավորապես, երեկ ամբողջ օրվա ընթացքում շաքարավազ սուպերմարկետում չի վաճառվել, վարչապետը նշեց. «Երեկ այո, այսօր՝ ոչ: Երեկ երեկոյան ամեն ինչ կարգավորվել է, և մենք հետամուտ ենք լինելու: Համոզված եմ, որ այս շոկը շատ շուտով կանցնի»:

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք դրամի կտրուկ արժեզրկումից և այսօր՝ կտրուկ արժևորումից կայուն վիճակ պահպանել, վարչապետը պաասխանեց. «Այո, համոզված եմ, որ դրամը իր կայուն արժեքը կունենա, և գերարժեզրկված էր մեր դրամը, գերարժևորվել էր դոլարը: Հիմա առաջիկա մեկ-երկու օրերին կկարգավովի»:

«Նոր Զովքում» վարչապետը արձանագրեց երկու փաստ. նախ՝ որ ձուն անհիմն թանկացրել են, և տեղում շտկեց. 82 դրամից ձուն դարձավ 75. «Արտադրողներն անհիմն թանկացրել են, և այդ գնով տալիս են խանութին, որ վաճառի: Արդյունքում վնասում ենք մեր քաղաքացուն: Դա վատ բան է»,- ասաց նա:

«Մարդիկ այսօր դոլար են փոխում 480 դրամով, որ երեկ գնել են 580-ով, և հիմա վնասվել են»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ երեկ կատարել են անհրաժեշտ քայլեր, փորձել վեր հանել այն բոլոր ատյաններում, որտեղ զբաղվում են սպեկուլյացիայով:

«Համոզված եմ, որ որոշ մարդիկ, անհատներ օգտվեցին այս խառը վիճակից, շոկից և փորձեցին դրամ կորզել ժողովրդից, բայց առավոտից կարգավորվել է այս հարցը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում