Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ չէ, որ ակումբը պետք է ձեռք բերի «Կրուզեյրո»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվայի իրավունքները: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Արքայական ակումբ»-ի բժշկական շտաբը իտալացի մասնագետին հայտնել է, որ վնասվածք ստացած Լուկա Մոդրիչը շարք կվերադառնա փետրվարի սկզբին: Խորվաթ ֆուտբոլիստն արագ է վերականգնվում վնասվածքից: Անչելոտին վստահ չէ, որ նպատակահարմար է ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստի իրավունքները:
Հիշեցնենք` «Ռեալ»-ը երկու անգամ դիմել է «Կրուզեյրո»-ին` Սիլվայի տրանսֆերի ձեռքբերման առաջարկով: Սակայն բրազիլական ակումբը մերժել է դրանք: «Կուրզեյրո»-ն նվազագույնը 15 մլն եվրո է պահանջում Սիլվայի տրանսֆերի դիմաց, մինչդեռ իսպանական գրանդը ցանկանում ե գնել այն 12 մլն եվրոյով: