Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր 64-ամյա Սթիվի Ուանդերը 9-րդ անգամ հայր է դարձել: Ուանդերի սիրելի Տոմիկա Ռոբին Բրասին արտիստին դուստր է պարգևել՝ Նիան, հայտնում է elle.ru-ն:
Սթիվի Ուանդերը և Տոմիկա Ռոբին Բրասին
Նիան զույգի երկրորդ համատեղ երեխան է: Ուանդերը և Բրասին միասին են երկու տարի և 1 տարեկան տղա ունեն: Իսկ երգիչը նախկինում երկու պաշտոնական և մի քանի քաղաքացիական ամուսնություն է ունեցել: Նախորդ հարաբերություններից երաժիշտը 7 երեխա ունի: