Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռերգության վերջին մասն ԱՄՆ-ում վարձույթի առաջին օրը հավաքել է 11,2 մլն դոլար, հայտնում է Deadline-ը:
Այդպիսով, ֆիլմի շահույթը գերազանցել է նախորդ մասերի մեկնարկի շահույթը: «Հոբիթ Սմաուգի դատարկությունը» (8,8 մլն դոլար): «Մատանիների տիրակալը. արքայի վերադարձը» ֆիլմը 2003 թ. ԱՄՆ-ում վարձույթի առաջին օրը հավաքել է 8 մլն դոլար:
«Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտը» ֆիլմը թողարկվել է դեկտեմբերի 17-ին ամերիկյան 3 100 կինոթատրոններում: Մինչև փետրվարի 19-ը նոր «Հոբիթը» կցուցադրվի ԱՄՆ-ի ավելի քան 3 800 կինոթատրոններում: