Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի 2014թ. լավագույն ֆուտբոլիստ:
Պաշտպանը նման պատվի արժանանում է 4-րդ անգամ անընդմեջ: Ալաբան առաջին տեղն է զբաղեցրել Ավստրիայի Բունդեսլիգայի 10 ակումբների գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում: «Բավարիա»-ի պաշտպանն առաջ է անցել «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի ֆուտբոլիստներ Խոնատան Սորիանոյից ու Քևին Կրամպլից:
«Շատ շնորհակալ եմ մարզիչներին, ովքեր ընտրել են ինձ: Ինձ համար սա յուրատեսակ նվաճում է, որից շատ ուրախ եմ»,- Ալաբայի խոսքերը մեջբերում է Sport1-ը: