Նյու Յորք նահանգում պլաստի հիդրավլիկ ճեղքման մեթոդով թերթաքարային գազի արդյունահանումը պաշտոնապես կարգելվի որպես էկոլոգիայի և մարդկանց առողջության համար պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիա: ТАSS-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով լիազոր Ջո Մարթենսը:
Նրա խոսքով՝ 2015 թ. սկզբին կավարտվի թերթաքարային գազի արդյունահանման հետևանքների մասին էկոլոգիական եզրակացության աշխատանքը: Դրանից հետո ինքը որոշում կհրապարակի Նյու Յորք նահանգի տարածքում պլաստի հիդրավլիկ ճեղքման մեթոդի արգելման մասին:
Փաստաթղթում, որը պատրաստում են նահանգի առողջապահության ծառայության հետ համատեղ, եզրակացություն կա, որ նշված տեխնոլոգիայով թերթաքարային գազի արդյունահանումը կապված է անընդունելի ռիսկերի հետ, որոնց հետևանքները դեռ ինչպես հարկն է ուսումնասիրված չեն: