Գերմանական Sport1 պարբերականի փոխանցմամբ՝ առանց վարորդական իրավունքների ավտոմեքենա վարելու համար Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը տուգանվելու է 540.000 եվրոյով:
Պարբերականի տեղեկություններով՝ Ռոյսը մեքենան միշտ վարել է առանց վարորդական իրավունքների, քանի որ այն ստանալու համար քննություն երբեք չի հանձնել:
«Գիտեմ, որ շատ սխալ եմ: Հիմար քայլ եմ արել, բայց այս ամենից համապատասխան հետևություններ եմ արել»,- հայտարարել է Ռոյսը: