Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ազարի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.: Ըստ նոր համաձայնագրի՝ նրա շաբաթական աշխատավարձը կազմելու է 200.000 ֆունտ: Այդպիսով՝ նա կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում Ազարը 6 գոլ է խփել: