«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանն ու գծատերերը համաձայնության են եկել ժամանակավորապես կայունացնել վիճակը, վերականգնել երթուղիների սպասարկումը, որից հետո կփորձեն խնդրին լուծում տալ: Մասնավորապես բանակցել գազալցակայանների սեփականատերերի հետ, որպեսզի գազը վերադարձնեն նախկին գնին: Եվ հենց այս համաձայնությունն է պատճառը, որ վաղ առավոտից մեկնարկած վարորդների բոյկոտը մի քանի ժամ անց արդեն դադարեցվեց, և երթևեկությունը վերականգնվեց:
Նույն տեղեկությունների համաձայն, սակայն, վարորդները գծատերերին և քաղաքապետարանին հարցի լուծման համար 2 օր ժամանակ են տվել, որից հետո խոստացել են առավել մեծ ալիքով գործադուլ հայտարարել:
Նշենք, որ այսօր կրկին գծատերերի մասնակցությամբ քաղաքապետարանում քննարկում է տեղի ունենալու: