Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Վոլֆսբուրգ»-ի դիմադրությունը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ թիմը դեռ ի զորու է պայքարել ու բարելավել դիրքը:
«Մենք դեռ կենդանի ենք և կարող ենք ֆուտբոլ խաղալ: Չենք մոռացել պայքարելու եղանակները: Կասկած չունեմ, որ կարող ենք բարելավել խաղը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրից հետո ունի 15 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: