ԱՄՆ իշխանությունները կուսումնասիրեն հնարավորությունը, թե արդյոք հնարավո՞ր է Կուբան բացառել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ABC-ին տված հարցազրույցում:
«Մենք այդ ցուցակը կիրառում ենք փաստերի հիման վրա, ոչ թե գաղափարախոսության: Եվ մենք կստուգենք Կուբայի վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասել է Օբաման:
Նա նաև ընդգծել է, որ Կուբայում տեղի են ունենում փոփոխություններ: «Ես չգիտեմ, թե որքան է փոխվում երկրի ղեկավար Ռաուլ Կաստրոն, սակայն Կուբայում տեղի են ունենում փոփոխություններ»,- ասել է ամերիկացի նախագահը:
«Մենք կոշտ կերպով կհայտարարենք կուբացի ժողովրդի համար ազատության անհրաժեշտության մասին»,- ասել է Օբաման: