Twitter միկրոբլոգը 2015-ից կսկսի համագործակցել Foursquare ծառայության հետ: Այս մասին հաղորդում է Business Insider-ը: Ցանկանալով հաղորդագրությունները դարձնել ավելի տեղեկատվական և հետաքրքիր՝ Twitter-ը որոշել է կատարելագործել գեոթեգերը:
Ներկայումս այդ ոլորտում միկրոբլոգի սեփական հնարավորությունները փոքր են: Այդ պատճառով էլ որպես գործընկեր ընկերությունն ընտրել է առավելապես հայտնի ծառայություն՝ հիմնված օգտատիրոջ գտնվելու վայրի որոշման վրա: