Իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցությունների նոր ռաունդը կանցկացվի 2015 թվականի հունվարի կեսին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին:
Նրա խոսքով՝ իրենք պայմանավորվել են ներկա ձևաչափով բանակցությունների նոր ռաունդը հունվարի կեսին անցկացնելու վերաբերյալ: «Հանդիպման վայրը դեռևս համաձայնեցվում է իրանական պատվիրակության հետ»,- հայտարարել է Ռյաբկովը:
Կողմերի միջև առաջընթացի ձեռքբերումը ծրագրվում է 2015-ի մարտին: