Լոնդոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ 2.8 մլն դոլարով (1.8 մլն ֆունտ) վաճառվել է հայտնի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանած նկարը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: «Ոսկե ձկնիկներով լճակը՝ Չարթվելում» նկարը գերազանցել է նախորդ աճուրդի ռեկորդը. այն ժամանակ Չերչիլի նկարը վաճառվեց մեկ միլիոն ֆունտով պակաս:
Նկարն այն իրերից է, որոնք վաճառվել են քաղաքական գործչի դստեր՝ Մերի Սոմասի մահվանից հետո: Վերջինս մահացել է 2014-ի մայիսին: