Tuesday, 16 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել

Կոշտ քաղաքականություն պետք է տարվեր դեռ 420 դրամ փոխարժեքի ժամանակ

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ԿԲ-ն 1 դոլարը վաճառել է 570 դրամով՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 4 մլն դոլարի վաճառք: Սա այն դեպքում, երբ բանկերը 1 դոլարի դիմաց առաջարկում էին առավելագույնը 550 դրամ:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց ԿԲ-ի առաջարկած փոխարժեքը, ձեռնարկած քայլերը և ժամ առ ժամ խորացող խուճապը:

– Ինչպե՞ս եք գնահատում ԿԲ-ի՝ դոլարի համար ավելի բարձր փոխարժեքի առաջարկումը:

– Նախ՝ դա ամենաբարձր փոխարժեքը չէր այդ պահին, երկրորդ՝ շատ բանկեր ուղղակի չեն վաճառում: Տարբերությունն այն է, որ ԿԲ-ն դոլար է վաճառել, իսկ մնացածները՝ ոչ:

– Պարոն Մեսրոբյան, հիմա բոլորի մոտ սպասողական վիճակ է. ի՞նչ եք կարծում՝ իրավիճակն ինչպե՞ս կզարգանա:

Իրավիճակը կարելի էր ավելի կոշտ կառավարել դեռ այն ժամանակ, երբ փոխարժեքը սկսեց անցնել 420 դրամից: Այստեղ, եթե պահը բաց ես թողնում, հետո դժվար է հետ բերել, քանի որ առաջ է գալիս երկու գործոն՝ խոշոր սպեկուլյանտներ և մարդկանց խուճապ: Միանգամից մտնում են իռացիոնալ գործոններ, և դրամավարկային քաղաքականությամբ ու մոնետար գործիքակազմով անհնարին է լինում համեմատաբար արագ մեղմել վիճակը: Դասագրքային տնտեսական միջոցները չեն աշխատում խուճապի և սպեկուլյացիաների ժամանակ. չեն աշխատում ու վե՛րջ: Կարելի է տնտեսագիտական գրքեր կարդալ, սակայն իրական կյանքն ունի հոգեբանական հարցեր, ստվերային խաղեր, որոնք դասագրքերում չկան:

– Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ ուշացվում են:

– Արդեն դժվար է խնդիրն արդյունավետ լուծել: Եթե 420-ի ժամանակ գոնե մի բան արվեր ուրբաթ օրերին՝ հիմա կլիներ այլ վիճակ: Ուրբաթ օրը, փոխարժեքի իմաստով, մնացած աշխատանքային օրերից տարբերվում է, քանի որ դիմացը երկու ոչ աշխատանքային օրեր են՝ շաբաթը և կիրակին: Եթե ուրբաթ օրը կոշտ քաղաքականություն չես վարում, մնացած օրերը՝ շաբաթն ու կիրակին կորցնում ես… Եվ սկսվում են անկառավարելի պրոցեսներ, որպես կանոն, չենջերի մակարդակով:

– Որտե՞ղ են իրական վտանգները, ի՞նչ սպասել:

– Նման իրավիճակում փոխարժեքի մեծությունը զուտ ֆինանսական իմաստով կարևոր չէ՝ դա տնտեսական հարց է, որը խփում է գնաճին: Իսկ ֆինանսական իմաստով կարևոր է տատանումը, քանի որ կա արժութային դիրք հասկացությունը: Իսկ այդ դիրքերը փակվում են տատանումների ժամանակ, երբ սպեկուլյանտը շահում է: Դա է վտանգավոր, քանի որ շահում է սպեկուլյանտը, իսկ մարդիկ՝ կորցնում:

– ԿԲ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Միայն արդյունքով, իսկ արդարացումները կամ մեկնաբանությունները պատմության համար են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում