Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Դոլարի կուրսը պետք է իջնի, որովհետև կուրսը բարձրացնելու օբյեկտիվ պատճառ գոյություն չունի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Վարչապետը հավելեց նաև, որ կառավարությունն աջակցում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված ջանքերին։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն, թե դրամի արժեզրկումը պայմանավորված է գլոբալ տարածաշրջանային գործընթացներով, համապատասխանում է ճշմարտությանը, սակայն մինչ այս պահը իրավիճակը պետք է շտկված լիներ, ինչը, սակայն, չի արվել:

«Նախօրեի դրությամբ ռուսական ռուբլին հասել էր 1 դոլարը 80 ռուբլու, իսկ ներկայիս դրությամբ՝ հենց այս պահին, 1 դոլարն արժե 67-68 ռուբլի: Այդ նույն տարածաշրջանային միտումները… Եթե դրամի արժեզրկումը պայմանավորենք ռուբլու կուրսով, կուրսը պետք է որ հետ եկած լիներ, բայց այդ միտումը չի գրանցվում»,- ասաց նա:

Նա ավելացրեց, որ ուշադրության արժանի փաստ է նաև այն, որ առանձին բանկեր տարբերություն են գրանցում. «Մենք դեռևս աժիոտաժային իրավիճակում ենք: Ասեմ նաև հետևյալը. Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն ավելի ուշ են հասնում Հայաստան. նաև նման հետաքրքիր միտում է նկատվում:

Գուցե ռուսական ռուբլու արժեզրկման փաստերը տեղափոխվել են նաև Հայաստան, այսինքն՝ որոշակի առումով ռուբլին դեռևս 8-9 դրամի շրջանակներում է: Քանի որ Ռուսաստանում արժեզրկվել է արդեն, մոտավորապես 30-ից հասել է 68-ի, մոտ 60-70 տոկոսի շրջանակներում է, իսկ Հայաստանում մոտավորապես 35 տոկոսի շրջանակներում է, այսինքն՝ մենք ռուսական ռուբլու համեմատ կիսով ենք արժեզրկվում»:

Մեր այն հարցին, թե կառավարությունն այլևս կարո՞ղ է որևէ բան անել գահավիժումը կանխելու համար, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Այն չէ փաստը, որ տնտեսության մեջ դոլար չկա, տնտեսության մեջ դոլար կա, սակայն դոլարը մարդիկ պահում են իրենց ձեռքում ու դա շրջանառության մեջ չեն դնում՝ մտածելով, որ կթանկանա, և լավ հնարավորություն է: Այս քաղաքականության միջոցով Կենտրոնական բանկին հրահրում են, որ նա դոլար գցի շրջանառության մեջ, և նա ինչքան դոլար է գցում շրջանառության մեջ, այնքան սպեկուլյացիոն գործընթացներն արագանում են, այսինքն՝ Կենտրոնական բանկի միջամտությունը անիմաստ քայլ է դառնում: Պետք է սպասել, որ բումն ու աժիոտաժն անցնեն, և հավասարակշռության կետն ավելի ներքև կլինի: Դոլարի կուրսը պետք է իջնի, որովհետև կուրսը բարձրացնելու օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,- ընդգծեց նա:

Հարցին, թե իր կանխատեսումներով՝ ե՞րբ կիջնի դոլարի կուրսը, մինչև Ամանոր կա՞ նման հնարավորություն, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Արդեն դեկտեմբերի կեսից, երբ մարդիկ սկսում են Ամանորի առևտուրը, այս միտումը պետք է հաղթահարվեր, բայց մարդիկ ավելի պինդ գտնվեցին և իրենց դոլարային խնայողությունները չեն օգտագործում, դրամային միջոցներն էլ դոլարի են վերածել, դրամ չունեն, որ առևտուր անեն, դոլարը պահում են, դրա համար էլ տնտեսությունն այս կոլապսային վիճակի մեջ է հայտնվել»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել, և եթե նույնիսկ ՀՀ կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկի՝ արմատական փոփոխություն անել չի կարող. «Շատ բարդ զարգացումներ են, ու այնպես չէ, որ սրանք կայծակնային են: Այս ամենը եղել է ավելի վաղուց, ուղղակի չի երևացել: Մեր տնտեսության այս վիճակի հետ կապված շատ գործոններ կան, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ է՝ գտնվում է ռուբլու խիստ ազդեցության գոտում: Ե՛վ ֆիզիկական անձանց մոտ, և՛ գործարար աշխարհում հիմնական շրջանառությունը պայմանավորված է ռուբլով, այսինքն՝ եթե տեղի են ունենում բացասական գործընթացներ, անմիջական անդրադարձ է լինում Հայաստանում:

Բացի այդ՝ անկախ ռուբլուց՝ մենք չենք ունեցել այնպիսի տնտեսական քաղաքականություն, համաձայն որի՝ չեն ստեղծվել գոնե մինիմալ աշխատատեղեր, որտեղ հնարավոր կլիներ ապահովել առավելագույն զբաղվածություն, եկամուտներ ունենալ: Այս բոլորի բացակայության պայմաններում շատ սպասելի էր այն իրավիճակը, որ տեղի ունեցավ»:

Նրա խոսքերով՝ հիմա սպասել, որ հնարավոր է առարկայական քայլեր լինեն՝ անիմաստ է. «Կառավարությունը կարող է որոշ շատ չնչին քայլեր անել, բայց արմատական քայլերը բացառում եմ»:

Վարդան Բոստանջյանը ընդգծեց, որ Ամանորից հետո հնարավոր է՝ դոլարի կուրսն իջնի, բայց ճիշտ չէ դրանում վստահ լինել. «Բոլոր դեպքերում հակված եմ մտածելու, որ Ամանորից հետո հարաբերական կայունություն կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում