ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս ունի հաջորդ երկու տարիների ընթացքում այցելել Կուբա: Այս մասին հայտնել է Պետդեպի մամլո քարտուղար Ջեն Պսակին՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Պսակիի խոսքով՝ այդ այցը դեռևս ծրագրված չէ:
Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ցանկանում է դառնալ առաջին պետքարտուղարը, ով վերջին 60 տարում առաջին անգամ կայցելի Կուբա:
Պսակին չի բացառել, որ Արևմտյան կիսագնդի հարցերով պետքարտուղարի օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնը կսկսի այդ այցի նախապատրաստությունը: «Նա կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Հավանայում 2015-ի հունվարին երկու երկրների միջև միգրացիոն հարցերի շուրջ բանակցությունների հաջորդ ռաունդի ընթացքում»,-ասել է նա: