Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայտարարություն Հայաստանի թիկունքը բացելու մասին

Կառավարությունն ու Կենտրոնական բանկը երեկ վերջապես խախտեցին դրամի արժեզրկման շոկային գործընթացի հետ կապված լռությունը և հայտարարություններ արեցին, որոնց մեջ միակ հոդաբաշխ և կոնկրետ միտքն այն էր, որ իրավիճակի վրա բացասական ազդեցություն են ունենում սպեկուլյացիաները և դրանցով պայմանավորված խուճապը: Այս հայտարարություններով իշխանություններն ակնհայտորեն արդարանում են, և կառավարությունն ու ԿԲ-ն պարզապես փորձ են անում որոշակիորեն լղոզել պատասխանատվության հարցը և արդարանալ հասարակության առաջ:

Իրականում այս հայտարարությունները առավել քան մեծ պատասխանատվություն են ենթադրում, որովհետև այստեղ արդեն ուղղակի պետության պաշտպանվածության, ազգային անվտանգության հարց է, եթե մի քանի մարդ կարող են սպեկուլյացիաներով մեկ շաբաթից ավելի ժամանակահատված շարունակ ապակայունացնել Հայաստանի ֆինանսական շուկան և տնտեսությունը, իսկ կառավարությունը և ԿԲ-ն, որ պատասխանատու են կայունության և կանխատեսելիության համար, մեկ շաբաթ լռելուց հետո ընդամենը դժգոհեն սպեկուլյացիաներից և խուճապից:

Այսինքն` մեկ շաբաթ շարունակ տեղի են ունենում երկրի ֆինանսատնտեսական հիմքերը խարխլող և խուճապ առաջացնող սպեկուլյացիաներ, իսկ կառավարությունը նույնիսկ մեկ շաբաթ հետո ոչ թե լուծում է մատուցում հասարակությանը, այլ ընդամենը դժգոհում այդ սպեկուլյացիաներից: Ըստ էության, կառավարությունն ու ԿԲ-ն, փաստորեն, հայտարարում են Հայաստանի դեմ դիվերսիոն գործողությունների և այդ գործողությունների դեմ իրենց անգործության, այդ գործողությունները կանխելու հարցում իրենց անընդունակության մասին:

Եթե մեկ շաբաթ շարունակ տեղի են ունենում սպեկուլյացիաներ, ապա սա առնվազն Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պատճառ է: Չնայած ինչ արտահերթ նիստի մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն արդեն ամիսներ շարունակ թափուր է: Սա արդեն իսկ վկայում է, թե անվտանգության հարցերի վերաբերյալ ինչպիսի վերաբերմունք է Հայաստանում, և ԿԲ ու կառավարության հայտարարությունները արդեն շատ ճշմարտանման ու տրամաբանական են թվում:

Ընթացիկ տարում մենք առիթներ ունեցանք հպարտանալու Հայաստանի զինված ուժերով, որոնք մի քանի անգամ ցույց տվեցին, որ անառիկ կանգնած են երկրի տարածքային ամբողջականության ու անվտանգության դիրքերում և թույլ չեն տա ոտնձգություն Հայաստանի և նրա բնակչության հանդեպ: Սակայն պարզվում է, որ անառիկ սահմանների պարագայում բացարձակ ամենաթողություն է թիկունքում, և բավական են մի քանի ֆինանսական սպեկուլյանտներ, որպեսզի երկրի ներսում խուճապ սկսի՝ անկառավարելի խուճապ: Իսկ ինչպես հայտնի է, խուճապը, այսպես ասած, անառիկ բերդեր է գրավում:

Այլ կերպ ասած` իրականում եթե կառավարությունն ու ԿԲ-ն փորձում էին պատասխանատվությունը իրենց վրայից հեռացնելու համար պատճառ բերել սպեկուլյացիաներն ու մեղադրել իբր, այսպես ասած, սպեկուլյանտներին, ըստ էության այդ «արդարացումը» հակառակին պետք է բերի՝ կրկնակի պատասխանատվության հրամայականի` և՛ ֆինանսա-տնտեսական կայունության, և՛ անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում