ԱՄՆ-ում մեկնարկել է Buy Ukranian («Գնիր ուկրաինականը») նախագիծը՝ հաղորդում է VIDIA մեդիա պորտալը:
Նախագծի նպատակն է, որպեսզի ԱՄՆ-ում գտնվող ուկրաինացիները և առհասարակ ամերիկացիները գնեն հատկապես ուկրաինական ապրանք:
«Այդ կերպ ուկրաինական տնտեսությանը սատարելը պակաս կարևոր չէ, քան բանակին օգնությունը: Նախագծի նպատակն այն է, որպեսզի ուկրաինական ապրանքները վաճառվեն ամերիկյան բոլոր վաճառակետերում»,- ասել է նախագծի նախաձեռնող Ալեքսանդր Ռեմեզը:
Buy Ukranian ուկրաինացիներին առաջարկում է սնունդ, հագուստ, գրքեր և այլ ապրանքներ՝ անվճար առաքմամբ ողջ ԱՄՆ տարածքում: