Կոնգրեսի մի շարք անդամներ չորեքշաբթի հանդես են եկել Կուբայի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Օբամայի նախաձեռնության կտրուկ դատապարտմամբ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Առաջիններից մեկն արտաքին հարցերով սենատի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն էր: Նա կատարվածն անվանել է չափազանց վտանգավոր նախադեպ և նշել, որ Սպիտակ տունն իր գործողություններով աջակցում է կուբայական կառավարության դաժան վարքին: Նա մատնանշել է կուբայական բանտից ազատ արձակված Գրոսի փոխանակությունն ԱՄՆ-ում դատապարտված 3 կուբացի գործակալների հետ:
Մենենդեսի խոսքով՝ այդտեղ ոչ մի նոր կուրս չկա, դա պարզապես շարունակություն է բռնապետերին ցուցաբերվող անիմաստ զիջումների երկար գծին:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհների խոսքով՝ Կաստրոյի ռեժիմի հետ հարաբերությունները չպետք է վերանայվեն, առավել ևս՝ նորմալացվեն, քանի դեռ Կուբայի ժողովուրդն ազատություն չի ստացել: