1946 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, ինժեների ընտանիքում ծնվել է պատմության մեջ ամենահաջողված ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:
12 տարեկանում տղան առաջին անգամ իր աշխատանքը ներկայացրել է ժյուրիի դատին: Դա «Փախուստ ոչ մի տեղ» 40 րոպեանոց ֆիլմն էր, որը Կալիֆոռնիայի սիրողական ֆիլմերի մրցույթում գրավեց առաջին տեղը: Իսկ երեք տարի անց Սփիլբերգը ներկայացնում է իր «Երկնային կրակներ» ֆանտաստիկ ֆիլմը:
Հոլիվուդի դուռը Սփիլբերգի առջև բացվում է շնորհիվ «Էմբլին» ժապավենի, որից հետո Universal Picture-ը 1969-ին նրան առաջարկում է հեռուստասերիալներ նկարահանելու պայմանագիր:
1974-ին Սփիլբերգն արդեն մեծ կինոյում էր: Հենց այդ տարի թողարկվում է նրա առաջին՝ «Շուգերլենդյան ճեպընթաց» ֆիլմը:
Այսօր նա համարվում է ժամանցների արդյունաբերության ամենահարուստ գործիչը և շարունակում է աշխատել: