Ռուբլու անկումը հանգեցրել է Լոնդոնում անշարժ գույքի վաճառքի կտրուկ աճի: Հարուստ ռուսները՝ վախենալով կորցնել կուտակած գումարը, բրիտանական մայրաքաղաքում սկսել են զանգվածաբար ձեռք բերել անշարժ գույք: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Beauchamp Estates գործակալության հիմնադիր Գերի Բոշամպի խոսքով՝ նրանք էլիտար բնակարաններ են փնտրում այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Բելգրավիան, Նայթսբրիջը, Մեյֆերը և Ռիջենթս-պարկը:
Ոմանք պատրաստ են Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերելու վրա ծախսել մինչև 100 մլն ֆունտ: