1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց միջազգային կոնվենցիա բոլոր աշխատող միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին:
2000-ի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Միգրանտների միջազգային օրը՝ որոշելով այն նշել յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին:
Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված է այն բանի հետ, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նրանց թիվը զգալիորեն աճել է: