Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացվել անկախ պաղեստինյան պետության ստեղծման նախագիծ: Այս մասին գրում է France-Presse գործակալությունը:
ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը հայտնել է, որ փաստաթուղթը ՄԱԿ ԱԽ է ստացվել Հորդանանից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Շվեդիան ճանաչել էր Պաղեստին պետությունը: Շվեդիան դարձել է ԵՄ անդամ առաջին երկիրը, որը ճանաչել է Պաղեստինը: Որպես բողոքի նշան՝ Իսրայելի որոշում էր ընդունել հետ կանչել Շվեդիայի դեսպանին:
Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի խորհրդարանն էր ճանաչել պաղեստինյան պետությունը: