Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը կարծիք է հայտնել, որ Կուբայի նկատմամբ էմբարգոն կհանվի մինչև 2017 թվականը, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լքի պաշտոնը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Էռնեստը նշել է, որ Կուբայում ամերիկյան բիզնեսի նորմալ աշխատանքի համար շատ ժամանակ ու ջանքեր կպահանջվեն, սակայն եթե անհրաժեշտ լինի, հաջորդ նախագահը կարող է շարունակել աշխատանքն այդ հարցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել էր չեղարկել Կուբայի նկատմամբ էմբարգոն: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հաստատել են առաջիկա շաբաթներին Կուբայի դեմ պատժամիջոցներում փոփոխություններ մտցնելու պատրաստակամությունը: