Իրանի նախագահ Հասան Ռուհանին աջակցություն է հայտնել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում: Սիրիայի վարչապետ Վայիլ Նադեր էլ-Հալկիի հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ «սիրիական հարցերը կարող են լուծվել միայն երկխոսության և քաղաքական բանակցությունների շրջանակներում»` հավելելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Սիրիայի բոլոր շրջաններում կայունության և անվտանգության վերականգնմանը, ինչպես նաև փախստականների` հայրենիք վերադարձին»: Այս մասին գրում է TASS-ը:
«Իրանի նախագահը բարձր է գնահատել երկկողմանի կապերի ընդլայնման գործընթացը, հատկապես տնտեսական ոլորոտում և Սիրիայի վարչապետի Թեհրան այցը համարել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մեջ մեկ քայլ առաջ»,- ասվում է հաղորդագրությունում: