Բրիտանական բուքմեյքերական Coral գրասենյակը կասեցրել է Սուրբծննդյան առթիվ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու շնորհավորական ուղերձի ժամանակ գահից հրաժարվելու համար խաղադրույքներ վերցնելը: Դրա պատճառն այդ իրադարձության վրա գումարներ դնել ցանկացողների հսկայական թիվն է, հաղորդում է The Telegraph-ը:
Բուքմեյքերական գրասենյակի մամլո քարտուղարի խոսքերով՝ խաղադրույքները ստիպված արգելափակել են այն պատճառով, որ գրասենյակը բազում հարցեր է ստացել իրադարձության վերաբերյալ, ինչպես նաև թագուհու՝ գահից հրաժարվելու վրա գումար դնել ցանկացողների հսկայական թվի պատճառով:
Թագուհու գահից հրաժարվելու դեմպքում բուքմեյքերական գրասենյակը խոստացել է տասը մեկին գումար վճարել: