Հռոմի պապը ԱՄՆ-ի և Կուբայի բանակություններում արդյունքի հասնելու հարցում կարևոր դեր է խաղացել: Այս մասին Twitter-ում գրել է The Telegraph-ի լրագրող Ռաֆ Սանչեզը:
Դրանից բացի, լրագրողը նշել է, որ Հռոմի պապը անձամբ է նամակ գրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյին:
Երկու երկրների միջև առաջին բանակցությունները, որոնք կայացել են 1959-ից հետո, 45 րոպե են տևել:
Ավելի վաղ, ԱՄՆ-ը հայտարարել է Կուբայի հետ տնտեսական կապերի վերականգման մտադրության մասին: