Նեղոսում ապրող Հենրի անունով կոկորդիլոսը, որն անազատության մեջ ապրող աշխարհի ամենածեր կոկորդիլոսն է համարվում, նշում է իր 114-ամյակը, գրում է BBC-ն:
Կոկորդիլոսը բնակվում է հարավաֆրիկյան Կվազուլու-Նատալ նահանգի Crocworld արգելանոցում:
Կենդանաբանների խոքերով՝ Հենրին ծնվել է Բոթսվանայում, նրան որսացել են 1903թ. այն բանից հետո, երբ նա մի քանի երեխաներ է կերել:
Այժմ Հենրին իր ժամանակի մեծ մասը զբոսայգու լճում է անցկացնում: