Գերմանական Amazon ընկերության աշխատակիցները երկարաձգել են գործադուլը, որն ուղղված է աշխատավարձի բարձրացմանը և աշխատանքային պայմանների բարելավմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը արհմիությունների առաջնորդները հայտարարել են եռօրյա գործադուլի մեկնարկի մասին, որին ավելի քան 2600 մարդ է մասնակցել` ընկերության 9 տարբեր կենտրոններից:
Արհմիությունների առաջնորդներից մեկն ասել է, որ երեք կենտրոնների աշխատակիցները գործադուլը կշարունակեն մինչև դեկտեմբերի 19-ը, մյուսները որոշել են այն երկարաձգել մինչև դեկտեմբերի 24-ը: