ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ` Միշել Օբամայի հետ People ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ-ում ռասայական նախապաշարմունքների մասին: Օբամայի խոսքերով` մաշկի գույնի պատճառով իրենց հաճախ են մատուցողի կամ ավտոմեքենաներ կայանողի տեղ դրել:
«Իմ տարիքի ցանկացած սևամորթ պրոֆեսիոնալի հետ նման բան տեղի է ունեցել` նա դուրս է գալիս ռեստորանից և սպասում իր ավտոմեքենային, և որևէ մեկը նրան է հանձնում իր ավտոմեքենայի բանալիները»,- ասել է Օբաման` հավելելով, որ իր հետ ևս նման բան կատարվել է:
Միշել Օբաման հավելել է, որ իր ամուսնուն մի օր մատուցող են համարել: «Նա սմոքինգ էր կրում պաշտոնական ընթրիքի ժամանակ, և ինչ-որ մեկը նրան խնդրեց սուրճ բերել»,- ասել է Օբաման:
ԱՄՆ-ը նախագահը և նրա կինը հայտարարել են, որ ռասաների միջև հարաբերություններն ավելի լավ են դարձել` չնայած որ կատարյալ չեն: