Հարավկորեական Hyundai ավտոարտադրողը Սեուլում ներկայացրել է Sonata Hybrid-ի նոր մոդելը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նոր Hyundai Sonata Hybrid-ն հագեցած է 2 լիտրանոց հիբրիդային շարժիչով և էլեկտրաշարժիչով: Առավելագույն հզորությունը 156 ձիաուժ է: Նոր մոդելն ավելի տնտեսող է և 100կմ-ի համար 5,49լ վառելիք է ծախսում:
Նոր ավտոմեքենայի ստեղծման համար 180 միլիարդ կորեական վոն է ներդրվել: Համաշխարհային հիմնական շուկաներում մեքենայի վաճառքը կսկսվի 2015թ. երկրորդ կեսին: Հաջորդ տարի ընկերությունը մտադիր է 55 հազար նման մեքենաներ վաճառել, որոնցից 37 հազարը՝ Կորեայի տարածքից դուրս: