Լիբանանում բացահայտված իսրայերական «Մոսսադ» հետախուզության ենթադրյալ գործակալը պատասխանատու էր շիաների «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նարսալլահի անվտանգության համար: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը:
«Մոսսադ»-ի ենթադրյալ գործակալը ձերբակալվել է մի քանի շաբաթ առաջ, նա «Հըզբոլլահ»-ի այն ստորաբաժանման շարքերում է եղել, որը «պայթեցնող» ակցիաներ է իրականացրել Իսրայելում: Գործակալի տեղեկատվության շնորհիվ հաջողվել է մի շարք խոշոր ահաբեկչություններ կանխել, որոնք «Հըզբոլլահ»-ը նախապատրաստում էր Իսրայելում:
Գործակալը նաև տեղեկություններ է հաղորդել խմբավորման օպերատիվ աշխատակիցների մասին, ովքեր գործել են արտասահմանում: Մասնավորապես, նա օգնել է բացահայտել «Հըզբոլլլահ»-ի գործակալ Մուհամեդ Ամադարին: