Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ, տեղեկացնում է ESPN-ը:
«Իհարկե, ամեն ինչ պարզ կդառնա այն դեպքում, երբ ես ցույց կտամ իմ կարողությունները: Անձամբ ես ցանկանում եմ մնալ: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս:
Ինձ լավ եմ զգում։ Պատրաստ եմ հարյուր տոկոսով։ Պետք է հաշվի առնել նաև մարզչի որոշումը։ Ես վնասվածք ունեի և այժմ պետք է սպասեմ իմ հնարավորությանը»,- նշել է Ֆալկաոն։