Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերումներ չի կատարելու, տեղեկացնում է Goal.com-ը:
Պորտուգալացի մասնագետը բարձր է գնահատել իր ֆուտբոլիստների կարողությունները:
– Մեր պահեստային նստարանը կարճ է, սակայն` որակյալ: Ոմանք երիտասարդ են, ոմանք` տարեց, սակայն շատ հզոր:
Մրցաշրջանը կավարտենք այնպես, ինչպես սկսել ենք: Ոչ ոք չի գա, ոչ ոք չի հեռանա,- հայտարարել է Մոուրինյոն: